Նախագծեր

Փետրվար.աշխատանքային նախագիծ

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ եռամարտի, մարմնակրթության պարապմունքներ, էստաֆետային խաղեր, մրցումներ

Ընթացքը՝ 

.Ընդհանուր զարգացնող վարժություններ՝ 

Հիմնական կանգ, կրունկները միասին, ոտնաթաթերը բռունցքի չափով զատած, ձեռքերը կիսաբռունցք կոնքերի մոտ: Ձեռքերի հիմնական դրություններն են՝ / ձեռքերը ներքև, առաջ, կողմ, վերև, ծոծրակին, գլխին, գոտկատեղին, մեջքին, ետ / , ոտքերի հիմնական դրություններն են՝ / ոտքը ձգած ուղիղ առաջ ոտնաթաթը գետնին, կողմ ոտնաթաթը գետնին, ետ ոտնաթաթը գետնին, ոտքը ուղիղ բարձրացնել առաջ, կողմ, ետ, բարձրացնել ծալած վեր/, մարմնի հիմնական դիրքերն են՝ /բարձրանալ ոտնաթաթերին, հենվել ծնկներին, կքանստել/, իրանի թեքումներ /առաջ, հետ, աջ, ձախ/: 

Լող

վարժություններ նախատեսված ոտքերի և ձեռքերի համար
շնչառական վարժություններ
լողի տեսակները՝ բրաս, կրոլ, բատերֆլայ, թիկնալող

Հեծանվավարություն

քառանիվ և երկանիվ հեծանիվներով
ճանապարհի ուղիղ անցում Արևմտյան դպրոցի հեծանվաուղիով
շրջադրարձեր
արգելքների հաղթահարում

բուլավաների շրջանցում

Հաշվետվություններ

Հունվար. հաշվետվություն

Իրականացրել եմ Արևմտյան դպրոցի եռամարտի պարապմունքները՝

Լողի ստուգատես

Դդմային մարզական սպորտլանդիաu

Ճամբարային հեծանվավարություն

Ճամբարային հեծանվավարություն