Դիպլոմային աշխատանք

Դիպլոմային նախագիծ․Սարալանջն այսօր

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջ

Խաղողի և գինու դպրոց

Թեմա՝ Սարալանջն այսօր

Ղեկավար՝ Արտակ Ռշտունի

Ուսանող՝ Քրիստինա Հարությունյան

Բովանդակություն

Ներածություն

Սարալանջի ստեղծումը

Սարալանջում կրթահամալիրի սովորողների կողմից կատարված աշխատանքները

Խաղողի տեսակները

Սասնալանջում քանդակների ստեղծումը

Սարալանջի ստեղծումը

Սարալանջը ծնվեց և ստեղծվեց 2020 թվականին։ Մինչ այդ եղել է մեծ աղբավայր՝ շինարարական աղբով և կենցաղային կույտով։ 2020 թվականին, տիար Բլեյանի ջանքերով և թաղապետարանի միջնորդությամբ, սկսվեց շինարարական աշխատանքները։ Կանաչապատումը, խաղողի այգին և մնացած ծառերի տնկումը իրականացվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների ջանքերով։

Սարալանջում իրականացրած աշխատանքները`

Խաղող, խաղողազգիների ընտանիքին պատկանող 79 բույսերից մեկը, փաթաթվող ցողունով բույս։ Պտուղը հիմնականում աճում է հյուսիսային կիսագնդում։ Տնտեսապես կարևոր է թե՛ որպես խաղողազգիների տեսակի բուծում, թե՛ որպես գինու խմորման և արտադրման հումք։ Խաղողի մշակման մասին գիտությունը և խաղողազգիների աճեցումն ընդհանրապես ներկայացվում են մեկ ընդհանուր անվան ներքո՝ խաղողագործություն։ Խաղողազգիների տեսակների մեծամասնությունը փոշոտվում է քամու միջոցով՝ հերմաֆրոդ ծաղիկների միջոցով, որոնք ունեն արական և իգական սեռերի վերարտադրողական օրգաններ։ Այս ծաղիկները խմբավորված են բույլերում, որոնք կոչվում են ծաղկաբույլեր։ Առանձին տեսակների մոտ, այնպիսիների, ինչպիսին է Vitis vinifera-ն, յուրաքանչյուր հաջող փոշոտված ծաղիկ դառնում է խաղողի հատապտուղ, որը հետագայում դառնում է խաղողի ողկույզ։ Չնայած որթատունկերի ծաղիկները սովորաբար շատ մանր են, պտուղները հաճախ խոշոր են և ունեն վառ գունավորում, քաղցրաբույր են, ինչով գրավում են թռչուններին և այլ կենդանիներին, իսկ դա նպաստում է սերմերի տարածմանը, որոնք առկա են դրանց հատապտուղներում։

Խաղողի որթատունկերը սովորաբար արտադրում են պտուղներ, որոնք գտնվում են նախորդ վեգետացիոն շրջանում ծլած բողբոջներից առաջացած շիվերի վրա։ Խաղողագործության մեջ սա մշտական բերքատվություն ապահովող հիմնական սկզբունքներից է (միամյա ծառը ներառում է ձմռանը՝ բերքահավաքից հետո աճած շիվերը)։ Այս որթատունկերը 8-15 բողբոջ կրող թփերից ամբողջութամբ են կտրվում, իսկ 2-3 բողբոջ ունեցող թփերից՝ փոքր կտրվածքով։

Պտուղները լինում են տարբեր երանգի և կազմում են տարբեր ձևի, մեծության և խտության պտղաբույլեր՝ ողկույզներ (ճութեր)։ Ողկույզները հասած վիճակում քաղցր են։ Խաղողի տեսակների զգալի մասն առաջացել է եվրոպական վայրի խաղողից, որն աճում է նաև Հայաստանի տարածքում։ Խաղողի արդյունաբերական մշակումը զարգացած է հս. լ. 34-52°-ի և հվ. լ. 20-40°-ի միջև։ Խաղողի հայրենիքը Առաջավոր Ասիան է։ Հայտնի է մշակովի՝ արդյունաբերական խաղողի շուրջ 4000 տեսակ։ Հայաստանում մշակվող տեսակներից առավել լայն տարածում ունեն Ոսկեհատը, Գառան դմակը, Ճիլարը, Կախեթը, Մսխալին, Ռքածիթելին, Մուսկատը, Սապերավին, սև և սպիտակ Արաքսենին, սև և սպիտակ Սաթենին, դեղին և վարդագույն Երևանին, Թավրիզենին, Իծապտուկը, Արարատին, Ամբարին, Արենին, Արևիկը, Խնդողնին, Կարմիր կտենին, Լալվարին, Տոկունը, Հադիսին, Սևանը և այլն

Խաղողի տեսակները.

Vitis տեսակների մեծամասնությունը գտնվում է Հյուսիսային կիսագնդի բարեխառն շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում։ Գինու համար նախատեսված մշակովի խաղողն առաջացել է Հարավային Եվրոպայում և Հարավարևմտյան Ասիայում։ Տեսակները հանդիպում են ամենատարբեր աշխարհագրական շրջաններում և ներկայացնում են տեսակների բազմազանություն։

Դրանց աճը դժվարացնում է տերևների հավաքումը, իսկ պոլիմորֆ տերևները դժվարացնում են տեսակների նույնականացումը։ Հասուն խաղողի որթատունկերը կարող են աճել մինչև 48 սմ տրամագծով և հասնել ծառերի կատարներին՝ մինչև 35 մ։

Տեսակների հստակ թիվը որոշված չէ, իսկ հատկապես Ասիայում աճող տեսակները վատ են որոշված։ Գնահատականները տատանվում են 40-ից մինչև 60։ Ամենահյատնի տեսակներից մի քանիսը ներառում են․

  • Մշակովի խաղող, եվրոպական խաղողի որթատունկ։ Բնորոշ է Միջերկրածովյան տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային։
  • Vitis labrusca, երբեմն կիրառվում է գինու պատրաստման համար, բնորոշ է ԱՄՆ-ին և Կանադային։
  • Vitis riparia, երբեմն կիրառվում է գինեգործության և մուրաբայի պատրաստման ժամանակ։ Բնորոշ է ԱՄՆ-ի արևելյան մասին։
  • Vitis aestivalis, ամառային խաղող, բնորոշ է ԱՄՆ-ի արևելյան շրջաններին։
  • Vitis rotundifolia մանուշակագույն մուսկաթ, բնորոշ է ԱՄՆ-ի հարավային շրջաններին։
  • Vitis rupestris, ժայռային խաղողի որթատունկ, կիրառվում է ֆիլոքսերա վնասատուների դեմ պայքարելու համար։ Բնորոշ է Միացյալ Նահանգների հարավային շրջաններին։
  • Vitis coignetiae, վարդագույն որթատունկ, տեսակն առաջացել է Արևելյան Ասիայում։ Իր վարդագույն տերևների համար աճեցվել էր որպես դեկորատիվ բույս։
  • Vitis amurensis, բնորոշ է ասիական մայրցամաքին, ներառյալ՝ Սիբիրը և Ճապոնիան։
  • Vitis vulpina, բնորոշ է Արևելյան Ամերիկային՝ Մասաչուսեթսից մինչև Ֆլորիդա և արևմուտք՝ Կանզաս, Տեխաս։
  • Vitis californica, խաղողի վայրի տեսակ, որն առավելապես տարածված է Հյուսիսային Կալիֆորնիայում։

Vitis բառը լատիներենում ունի իգական սեռի քերականական ձև, այդ իսկ պատճառով տեսակների անվանումները, որոնք ունեն կոնկրետ մակդիրներ, ընդունում են իգական ձևեր՝ այնպես, ինչպես V. vinifera-ն։

Խաղողի տեսակների ընտրության հարցում մեզ օգնեցին «Վայն Վորկս» գինու գործարանի հիմնադիր Վահե Քեոշքերյանը։ Տեսակների հարցում մեզ օգնեց նաև Վան Արդի գինու գործարանի սեփականատեր-հիմնադիր Վարուժ Մուրադյանը տալով կանգուն դեղին Երևանի և ոսկեհատ տեսակները։ Խաղողի խնամքի հարցում մշտապես մեր կողքին է եղել խաղողագործ-գիտնական, Ոսկեհատի գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը։ Մենք կարող ենք խաղողի բերքի տեսակից որոշել` որ տեսակն է։ Կարելի է նաև որոշել բերքի տերևներից, վազի տերևներից, տերևի ձևավորումից, բլթակների կտրվածքներից, ճյուղի գույնից, ձևավորումից։ 2020 թվականից ուսումնասիրեցինք նաև տնկարանային գիտությունը և խաղողների, բերքատու ծառերի տնկարանները, թե ինչպես կարելի է, օրինակ, կորիզից ստանալ բերքատու ծառ։ Այդ հարցում մեզ օգնել է «Արամի տնկարան» ՍՊԸ-ն։ Իրենց օգնությամբ մենք ապագյում կունենանք սեփական բերքատու ծառեր։

Սարալանջում քանդակների ստեղծումը

Քանդակագործություն, պլաստիկ արվեստներից մեկն է, կերպարվեստի տեսակ, որ պատկերումները կատարում է ծավալային եռաչափ մարմնավորումներով։

Անհիշելի ժամանակներից մարդը քանդակել է։ Սկզբում նա օգտագործել է իրեն հասանելի ամենապարզ նյութերը՝ քար, ցեխ և փայտ։ Հետո դրանց փոխարինել են երկաթը, բրոնզը, արճիճը, մոմը, պատի ծեփը, պլաստիլինը, պոլիեթերային խեժը և պլաստմասսաները։ Սկզբում քանդակը ստեղծվել է զուտ օգտագործման համար, հետո ստեղծվել և օգտագործվել է ծիսական, մոգական, թաղման և կրոնական նպատակներով։ Քանդակը հնարավորություն ունենալով զարգանալ որպես ամուր կամ երևութական էլեմենտ, իր ֆունկցիոնալ օգտագործումը փոխել է պատմական զարգացման հետ, ձեռք բերելով հիմանականում էսթետիկական կամ դեկորատիվ նպատակներ։

Քանդակը սկզբում սովորաբար կերտվում է կավից, պլաստիլինից կամ մոմից, ապա ձուլվում գիպսից (քարակերտ ու փայտակերտ գործերում այդ փուլերը հաճախ շրջանցվում են)։ Գիպսե ձուլածոները կա՛մ ինքնուրույն գոյության իրավունք են ստանում, կա՛մ ծառայում որպես մոդել՝ քանդակը ավելի մնայուն նյութերով (քար, փայտ, մետաղ) մարմնավորելու համար։

Սարալանջը կոչվում է նաև Սասնալանջ։ Մի տարածք , որտեղ էպոսը կենդանանում է քանդակների միջոցով` տարածքին տալով հատուկ նշանակություն։ Իր տեսակով այս տարածքը Երևանում միակն է, որտեղ ներդաշնակ են արվեստը և բնությունը։ Քանդակագործ Վիգեն Ավետիսը ստեղծեց «Կենաց ծառ» կամ «Սասնա ծռեր-ի Թուր Կեծակին»։ Սասնա լանջը զարդարում են էպոսի այլ հերոսներ` Մեծ Մհերը, Փոքր Մհերը, Ծովինարը, Սասունցի Դավիթը և ևս մի քանդակ, որն ամբողջացնում է հին և նոր սերնդի, կրթահամալիրի սովորողների արվեստի գործերը։ Վիգեն Ավետիսը շատ կարևորում է քանդակների տեղադրման մշակույթը։

Քանդակների մասին պատմող տեսնայութը՝

Սասնա ծռեր․ Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ․ քանդակագործ՝ Վիգեն Ավետիս

«Սասունցի Դավիթ» արձան, ձիարձան Երևանի Սասունցի Դավթի հրապարակում։ Հեղինակ՝ Երվանդ Քոչար, տեղադրվել է 1959 թվականին։ Ընդգրկված է Երևանի Էրեբունի վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հետաքրքրաշարժ փաստեր

  • «Սասունցի Դավիթ» արձանը պատկերված է 1991 թվականին Խորհրդային Միության կենտրոնական բանկի թողարկած 5 ռուբլի անվանական արժեքով հոբելյանական մետաղադրամին, ինչպես նաև 1994 թվականին ՀՀ ԿԲ-ի թողարկած 25 դրամ անվանական արժեքով «Սասունցի Դավիթ» արծաթե հուշադրամին։
  • ԽՍՀՄ փոստը 1968 թվականին թողարկել է Երևանի 2750-ամյակին նվիրված փոստային նամականիշ (12 կոպեկ), որին ևս պատկերված է «Սասունցի Դավիթ» արձանը։
  • «Սասունցի Դավիթը» պատկերված է Երևանի մետրոպոլիտենի ժետոններին։
  • «Սասունցի Դավիթը» երկար տարիներ «Հայֆիլմ» կինոստուդիայի խորհրդանիշն է։
  • «Սասունցի Դավիթը» Երևանի ամենածանր հուշարձանն է. քաշը 3,5 տոննա է։