Աշխատանք ֆիզիկական միջավայրում

Աշխատանք ֆիզիկական միջավայրում


Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների մի խմբի հետ օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապմունքով՝ Յուրի Բախշյանի այգում:

Այնուհետև գործունեությունը շարունակեցինք միջավայրի խնամքով: Սովորողների մի խումբ ընկեր Անիի օգնությամբ խնամեցին ծաղիկները , իսկ մյուս խումբը ՝ ընկեր Սոնայի հետ մաքրեցին բակը աղբից, թափված տերևներից: Որից հետո օգնեցին ընկեր Մադլենին կարգի բերելու հեծանվային ակումբը:

Իսկ օրը ամփոփեցինք Ուսումնական աշուն երաժշտա-տեխնոլոգիական նախագիծը իրականացնելով: Սովորողները ունկնդրելով Վիվալդիի «Աշունը» , ընկեր Անուշի օգնությամբ ստեղծեցին աշնանային գեղեցիկ ապլիկացիա: